Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է

Վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է
15.07.2025 | 19:20

Վերջին երեք օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող գործընթացները վկայում են այն մասին, որ տեղի է ունենում հետնաբեմային ծավալուն մի օպերացիա, որտեղ Փաշինյանը կրկին ՀՀ-ի կենսական շահերի հաշվին փորձում է առաջնային լուծել ոչ թե ՀՀ-ի, այլ սեփական իշխանության պահպանման և երաշխավորման հարցերը: Դուրս գալով բոլոր միջազգային բանակցային ֆորմատներից և գերադասելով ուղիղ երկկողմ, իսկ իրականում եռակողմ ֆորմատը՝ «Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան», նա ներգրավվել է մի խաղի մեջ, որն ամեն ինչի մասին է՝ տարածաշրջանում արտաքին ազդեցությունների, լոգիստիկաների, ռազմական բալանսի, միջազգային կորպորատիվ շահերի, բացի Հայաստանի կենսական շահերից: Փաստացի՝ Հայաստանի ձեռամբ և թուրք-ադրբեջանական դուետի լոբբինգով ռեգիոնի երկու ծանրամարտիկներ՝ Ռուսաստանն ու Իրանը, «Զանգեզուրյան միջանցք» օպերացիայի մեջ, որն անմիջականորեն իրենց տարածաշրջանային շահերի մեջ շատ մեծ դեր ունի, հասցվել են մինիմումի: Սա չի կարող չունենալ հետևանքներ, և Փաշինյանը մի ձեռքով, ի դեմս փոխարտգործնախարարի, հայտարարում է մեկ բան՝«ՀՀ-ն պատրաստ է արտապատվիրակել, եթե....», որը կհանդարտեցնի և կբավարարի իր արևմտյան պատվիրատուներին, իսկ մյուս ձեռքով, ի դեմս իր խոսնակի, հայատարարում է, որ «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը»՝ շտապելով հանդարտեցնել Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռեակցիան:

Այս իրարամերժ հայտարարություններից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում, իսկ հետնաբեմային գործընթացները կանգ չեն առնում և, բնականաբար, շարունակվում են: Նախ՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ ձեռքում պահած թղթից Հայաստանի և Ադրբեջանի անունները կարդացող և թրամփյան ոճով կարճ հայտարարություն արդյունքների ու ԱՄՆ-ի հեգեմոն կարևորության մասին:

Հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը ցույց է տալիս, որ հետնաբեմային գործընթացներն ու պաշտոնական Երևանի դրանց շեղող տեսք, ձև տալու փորձերը ապարդյուն են, իսկ Ռուսաստանն ու Իրանը այլևս տիրապետում են գործընթացի խորությանն ու Փաշինյանի բլեֆներին:

Իսկ խորությունը հետևյալն է. Ամերիկյան մասնավոր ընկերությունը կվերահսկի տրանսպորտային միջանցքը և դրա ենթակառուցվածքները, փոխադրումների տվյալներն ու բազաները, բեռների տեսակը, հեռահաղորդակցության ողջ ծավալը և այլն: Ամենավտանգավորը այդ անկանխատեսելի « և այլն»-ն է: Փաստացի՝ Հայաստանը կարող է կորցնել իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան կզրկի ոչ միայն ճանապարհի նկատմամբ սուվերենության իրացումից, այլև այն ազդեցությունից, որը թույլ է տալիս ինչ-որ կերպ մնալ գործոն տարածաշրջանում, որի հետ հաշվի կնստեն տեղական խաղացողները և հատկապես Ռուսաստանն ու Իրանը: Սա հղի է այն վտանգով, որ Իրանի սահմանին Հայաստանը մի ողջ լոգիստիկ հանգույցի վրա փաստացի հրաժարվում է սուվերեն և ամբողջական իր իրավունքներից, դրանք արտապատվիրակելով նրանց, ովքեր լուրջ ախոյաններ են Իրանի համար:

Ռուսաստանն այս պարագայում, ունենալով եռակողմ համաձայնագրով ամրագրված որոշակի հնարավորություններ, ամբողջությամբ դուրս է դրվում գործընթացից, ինչը հղի է նրա դիրքերի և ազդեցությունների ամբողջական նահանջով և անէականությամբ:

Թե դանդաղ անեստեզիայի արդյունքում,ինչ կլինի Սյունիքի և անխուսափելիորեն նաև ողջ Հայաստանի հետ, կարծում եմ, անիմաստ է խոսել, հուսալով, որ բոլորդ էլ լավ հասկանում եք, որ դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է:

P.S. Փաշինյանի վաղվա ասուլիսի հիմնական մոտիվը ներքին լսարանին մանիպուլյացիոն անզգայացման հեթական չափաբաժնի ներարկումն է և արտաքին քաղաքական կենտրոններին որոշակի մեսիջներ ուղարկելը: Դրանից հետնաբեմային գործընթացը չի տուժելու, որովհետև բոլորին կուղարկվեն իրենց համար հաճո մեսիջներ: Միակ տուժողն ու կորցնողը լինելու է ՀՀ շահը՝ հանուն Փաշինյանի քաղաքական շահի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ